13 12 2018

Վարչապետի զայրույթը․ Հանձնարարականները չեն կատարել



Կառավարությունը դադարեցնում է ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը և նոր հիմնարկ է ստեղծում նրա լիազորությունների կատարման համար։ Խնդրի շուրջ բավականին երկար բանավեճ ծավալվեց կառավարությունում, և վարչապետը մատ թափ տվեց կառավարության անդամների վրա։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, ընդգծեց, որ 2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել:

«Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս համատեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն են այսօր. գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, շուտով հերթով կբացահայտվեն: Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն: Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ: Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, ես հիմա կանդրադառնամ, և այն պաշտոնյաները, որոնք, եթե պարզվի, հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին: Շատ հստակ եմ ասում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ