11 12 2018

Ֆրանսիայում նոր ցույցերի կոչ է արվել

Ֆրանսիայում նոր ցույցերի կոչ է  արվել

Ֆրանսիայի արհմիությունները մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն քայլերի մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ` նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն և չեն լուծի աշխատավորների խնդիրները. հայտնում է Итерфакс-ը:

Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան, բողոքի նոր ակցիաների կոչ է արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում կոչ Է արել դեկտեմբերի 14-ից ցույցեր անցկացնել «դեղին բաճկոնավորների» հետ համատեղ:

Մակրոնը ելույթը չի գոհացրել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին, ով քննադատել է նախագահի ելույթը և նույնպես բողոքի նոր ակցիաների կոչ արել: Նրա կարծիքով՝ նախագահը մոռացել Է այնպիսի չունևոր շերտերի մասին, ինչպիսիք են գործազուրկները, մասնակի զբաղված աշխատողները, սովորող երիտասարդությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մակրոնը եույթ էր ունեցել և երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ էր մտցրել:

Նշենք նաև, որ Մակրոնի ելույթից հետո ցույցի մասնակիցների կեսից ավելին կողմ էին ցույցերի դադարեցմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ