11 12 2018

Մակրոնի ելույթից հետո ֆրանսիացիները կողմ են ցույցերի դադարեցմանը

Մակրոնի ելույթից հետո ֆրանսիացիները կողմ են ցույցերի դադարեցմանը

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկից հետո բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:  Այդ մասին են վկայում OpinionWay ընկերության իրականացրած սոցհարցման արդյունքները, գրում է РИА Новости-ն: Հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 54%-ը, կարծում է, որ այժմ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:

Դեկտեմբերի 10-ին Մակրոնը հանդես էր եկել ազգին հղված ուղերձով: Նա հայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ցածր կենսաթոշակների դեպքում վերացնել պահումները, արտաժամյա աշխատանքի և տարեկան պարգևավճարների դեպքում` հարկերը:

Ֆրանսիայի նախագահը հատուկ միջոցառումների փաթեթ է ներկայացրել 2000 եվրոյից պակաս թոշակ ստացողներին աջակցելու համար, ինչպես նաև հորդորել է գործատուներին աշխատողներին տարեկան պարգևավճարային աշխատավարձեր վճարել: Նախնական տվյալներով՝ Մակրոնի առաջարկած միջոցառումների իրականացումը  8-9 մլրդ եվրո կարժենա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ