28 11 2018

Վլադիմիր Պուտինը՝ Սև ծովում կատարվածի մասին

Վլադիմիր Պուտինը՝ Սև ծովում կատարվածի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աև ծովում տեղի ունեցածը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` դա սադրանք էր, որը կազմակերպել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական ընտրությունների նախաշեմին:

Նշենք, որ նման կարծիք են հայտնել նաև մի շարք փորձագետներ` նշելով, որ Պորոշենկոն ձգտում է չեղարկել նախագահական ընտրությունները, քանի որ հաղթելու շանսեր գրեթե չունի:

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ անգամ Ղրիմի` ՌԴ-ին միանալու և Դոնբասում հակամարտության ժամանակ Ուկրաինայում ռազմական դրություն չի հայտարարվել, իսկ հիմա դա արվում է «փոքր միջադեպի» պատճառով:

«Դա նախօրոք է ծրագրված սադրանք է: Իրավիճակը սրելու խաղ է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ