26 11 2018

Ուկրաինայում ռազմական դրություն է

Ուկրաինայում ռազմական դրություն է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժի մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով Ուկրաինայի նախագահի կայքին: Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:

«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- նշվում է փաստաթղթում:

Ըստ Խորհրդի որոշման՝ Ուկրաինայի գլխավոր շտաբին հանձնարարվել է կազմակերպել հակաօդային պաշտպանությունը, երկրի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հակահետախուզական, հակաահաբեկչական ու հակադիվերսիոն գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:

Պետական սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել Ռուսաստանի հետ պետական սահմանի անվտանգությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ