Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի՝ ապահովելով արտահայտվելու, հավաքների ազատություն: Այս մասին քննարկման ժամանակ նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում կազմակերպված «Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ: Միևնույն ժամանակ դեսպանն ու մյուս բանախոսները անդրադարձան նաև ատելության խոսքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը