Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան՝ «ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա. հայացք Ռուսաստանից և Հայաստանից» թեմայով:
Հյուրերն են`
«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիմոֆեյ Բորդաչևը
ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի եվրաասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը
Հայկական կողմից միջոցառմանը ներկա կլինեն առաջատար հայ փորձագետներ, լրագրողներ և մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներ:
Կլոր սեղանը կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։
Քննարկումն առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը