ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հարավային սահմանի մոտ գտնվող ու Լատինական Ամերիկայից ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավաններին» սպասող 5.900 զինծառայողներին թույլատրել է անհրաժեշտության դեպքում «մահացու ուժ» կիրառել: Այս մասին ահյտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով Թրամփի ստորագրած փաստաթուղթը, համաձայն որի՝ հետախուզությունը հստակ ապացույցներ ունի այն մասին, որ սահմանին մոտեցող հազարավոր լատինամերիկացի ներգաղթյալները կարող են բռնություն կիրառել, խախտել հասարակական կարգը և վտանգ ներկայացնել սահմանապահների համար:
ԱՄՆ նախագահի ստորագրած փաստաթուղթը զինծառայողներին իրավունք է տալիս հարկ եղած դեպքում ցույց տալ կամ կիրառել մահացու ուժ, վերահսկել ամբոխը, բերման ենթարկել, խուզարկել։
Ինչպես նշվում է, մահացու ուժի կիրառման որոշում է ստորագրել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին: Իսկ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջիմ Մեթիսը հայտնել է, որ զինծառայողները մահացու ուժ կիրառելու իրավունք կունենան միայն այն դեպքում, եթե Ներքին անվտանգության ծառայությունից համապատասխան հրահանգ ստանան:
Նշենք, որ Մեքսիկայի հետ սահմանին մոտ 6.000 զինծառայողաների տեղակայումն ԱՄՆ-ի համար 210 միլիոն դոլար կարժենա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը