«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության անունից առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու, քանի որ պատվի հարց է, սակայն փակագծերը հետո է բացելու:
Գեղամ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հայտնում եմ ընկերներիս, հեռուստադիտողիս, հարազատներիս, հարևաններիս, իմ նախկին ու ներկա ուսանողներին, որ Դաշնակցության որոշմամբ, Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու։ Նաև ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Քանաքեռում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։
Հիմա կոչս ինձ ճանչողներին, համակրողներին, երբևէ ճանապարհ անցածներին. գիտեք ինձ, մոտեցումներս, ապրելակերպս, ընտանիքս։ Կուզեք սատար կանգնել, դիմեք անպայման։ Ինչպես միշտ հասանելի եմ։ Ով էլ չի հիշում համարս, համեցեք՝ 091409846։
Յուրաքանչյուրիդ մի խոսքը, խորհուրդը, զորակցական զանգը, աջակցությունը անգնահատելի է։ Կասեք, ինչո՞ւ եմ առաջարդվել, չէ որ մի քանի անգամ հրաժարվել եմ, անգամ 2007-ին ընտրվելուց հետո եմ մանդատից հրաժարվել, կարճ պատասխան ունեմ՝ ՊԱՏՎԻ հարց է, իմ գաղափարի, մեր գաղափարախոսության ու ՀՈՂԻն և ՀԱՅԻն հավատարիմ լինելու համար։ Փակագծերը հետո կբացեմ....»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը