Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ երկրի զինված ուժերի նախկին գնդապետը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու համար։
Համաձայն «Ռիա Նովոստի» պարբերականի՝ Ավտսրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Միաժամանակ, արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:
Կասկածները հաստատվելու դեպքում եվրոպական գործընկերները միասնական դիրքորոշում կորդեգրեն։
Kronen Zeitung պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶՈւ-ի նախկին գնդապետերից մեկը կասկածվում է 20 տարի շարունակ ՌԴ օգտին լրտեսությամբ զբաղվելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը