01 11 2018

«Ժառանգությունից»՝ ՔՊ․ Սանասարյանը փոխում է կուսակցությունը

«Ժառանգությունից»՝ ՔՊ․ Սանասարյանը փոխում է կուսակցությունը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը օրեր առաջ դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագրին»։ Այս մասին Սանասարյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Նշելով, որ տարիներ առաջ է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը՝ Սանասարյանն ընդգծեց, որ 2017 թվականից բացակայել է Հայաստանից, կուսակցության որոշ որոշումների հետ համաձայն չի եղել, նաև չի մասնակցել կուսակցության քաղաքական որոշումներին:

«Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից»,- ասաց նա:

«Պետք է շարունակել վստահ լինել, այն փոփոխությունները, որ մենք ստանձնել ենք, և առաջիկա կարևոր գործողությունները, ԱԺ ընտրություններն են: Ես չգիտեմ՝ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, թե կմնամ այս աշխատանքին»,-ապագայի ծրագրերին անդրադառնալով՝ նշեց Սանասարյանը։

Ամեն դեպքում, ըստ նրա, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Հուսամ՝ եթե մասնակցեմ ընտրություններին, քարոզարշավին, շատերիդ առիթ կունենամ տեսնելու, և մենք կանենք մեր քայլը ՀՀ փողոցներում»,-եզրափակեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ