02 06 2022

Ընդդիմության առաջարկները քաղաքական առկա պայմաններում անհրաժեշտ են, տեղին և աջակցման արժանի․ «Ժառանգություն»

Ընդդիմության առաջարկները քաղաքական առկա պայմաններում անհրաժեշտ են, տեղին և աջակցման արժանի․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ ազգային հիմնահարցերի վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնությունն ու կցված փաստաթուղթը կարելի է համարել մեկնարկային եւ ամբողջացման ենթակա:

«Միաժամանակ քաղաքական առկա պայմաններում դրանք անհրաժեշտ են, տեղին եւ աջակցման արժանի»,-ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, եւ այդ օրակարգով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել հունիսի 3-ին:

Այդ հայտարարության մեջ ներկայացված հահանջներն են.

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ