ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում նոյեմբերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հաղորդում է РИА Новости-ն։
«Հանդիպումը դեռ կազմակերպված չէ, սակայն մենք, հավանաբար, կհանդիպենք», - հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՌԴ արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական թիմի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում երկու նախագահի հանդիպման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը