ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ուկրաինայի նկատմամբ «հատուկ տնտեսական միջոցների» սահմանման վերաբերյալ, գրում է Meduza.io-ն՝ հղում տալով Կրեմլի կայքին։
Հրամանագրում չի հաղորդվում, թե ինչ միջոցների մասին է խոսքը, կառավարությունը դեռ պետք է մշակի դրանք։
Նախատեսվում է կազմել այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ այդ միջոցները կկիրառվեն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 22-ին: Այն կչեղարկվի այն դեպքում, եթե Ուկրաինան հրաժարվի ՌԴ քաղաքացիների ու իրավաբանական անձանց դեմ սահմանված «սահմանափակող միջոցներից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը