ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ընտրություններին միջամտելու հարցում, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է РИА Новости-ն։
Հեռուստաընկերության հարցին՝ ՌԴ-ն միջամտե՞լ է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, նախագահը պատասխանել է․ «Ռուսաստանը միջամտել է, սակայն կարծում եմ, որ միջամտել է նաև Չինաստանը»։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ՉԺՀ-ն: «Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ Չինաստանն էլ ավելի լուրջ խնդիր է», - նշել է նա:
Թրամփը կրկին հերքել է այն վարկածը, որ ինքը «պայմանավորվել է Ռուսաստանի հետ» ընտրությունների ընթացքում։
«Դուք կարծում եք՝ ես կզանգահարեի Ռուսաստան և կխնդրեի ինձ օգնե՞լ ընտրություններում։ Վերջացրեք, նրանք չէին կարողանա ինձ օգնել։ Զանգել Ռուսաստան․ պարզապես ծիծաղելի է»,- հայտնել է Թրամփը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը