09 10 2018

Քաղաքական կոռուպցիան վերադարձավ․ Ենոքյան․ 168․am

Քաղաքական կոռուպցիան վերադարձավ․ Ենոքյան․ 168․am

Ժողովուրդը սկսել է դժգոհ քրթմնջալ՝ կապված Հանրապետական, «Բարգավաճ»-ական և այլ պատգամավորների ճամբարափոխությունից։ Եթե մինչև հիմա հեղափոխությունը ժողովուրդն էր անում, ապա հոկտեմբերի 2-ին պարզվեց, որ ժողովուրդը ամենակարող չէ։Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվեց Ազգային ժողովի մոտ, սակայն պատգամավորները չընկրկեցին, և ժողովուրդը, հպարտ, բայց ձեռնունայն, ցրվեց տներով։ Ավելի ուշ, երբ անցավ այդ գիշերվա ոգևորությունը, նրանք հանկարծ հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլից ի վեր կրեց առաջին պարտությունը, երբ ժողովուրդ հավաքելով՝ նա ոչնչի չհասավ, 168․am-ում գրում է Աղասի Ենոքյանը։

Սա նույնպես որոշ չափով հիասթափեցրեց ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված այսպիսի քայլերը խիստ վտանգավոր են և կարող են սթափեցնել ժողովրդին։ Նրանք հանկարծ կարող են սկսել իրենք իրենց հաշիվ տալ, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը, միտինգներից բացի, ոչ մի իրական քայլ չի կատարել իրենց կյանքը բարելավելու համար։

Բարոյական նորմերի կոշտ խախտումները շատ են, սակայն այն, ինչ Սերժը անում էր գաղտնի, Նիկոլը անում է բացահայտ։ Եթե նախկին ռեժիմը քաղաքական գործիչներին գնում էր հատ-հատ ու գաղտնի գործարքների միջոցով, ապա այժմ Արարատ Միրզոյանը քաղաքական գնումները կատարում է բիրիքով ու լայվ-ով, ու նաև այն հպարտ գիտակցությամբ, որ այժմ հեղափոխության շնորհիվ՝ ինքը այն հզոր գործիչն է, որ ունակ է սրանց ստորացնել։

Իհարկե, այս ծախվածները այն քաղաքական կոռուպցիոներն են, որոնց դեմ էլ հենց պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, և այժմ նա տոնում է իր պայքարի արդյունքը։ Սակայն կոռուպցիոներ են ոչ միայն ծախվողները, այլև գնորդները, և հիմա պետք է նորից ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու նոր ալիք, որպեսզի հանրությանը նորից բացատրեն, թե սա Սերժի կեղտոտ ռեժիմը չէ, սա տարբեր է, այս կոռուպցիան հանուն հեղափոխության է։

Արտահերթ ընտրություններից հետո ժողովուրդն այլևս պետք չի լինի, և Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրի քաղաքականության բարոյական կողմը, սակայն մինչ այդ դեռևս պետք է մի 3-4 հզոր միտինգ, որպեսզի բացատրվի, թե ինչքան հպարտ ու հզոր է ժողովուրդը, և, որ ԿԳԲ-ն այս ամենին հասավ ժողովրդի շնորհիվ, և հենց ժողովուրդն է ԿԳԲ։ Հետո, ավելի ուշ, քաղաքական խումհարից հետո, ժողովուրդն անխուսափելի հարց կտա՝ բայց ինչի՞ համար էր այս ամեն ինչը, սակայն, ինչպես Նիկոլո Մաքիավելին էր ասում՝ գնացքն արդեն գնացած կլինի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ