Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է Անկարային ընդունելու գործընթացը ձգձգելու մեջ և հայտնել, որ երկրում կարող է այդ հարցով հանրաքվե անցկացվել, գրում է РИА Новости-ն։
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ ԵՄ-ն «իր պատմության ավարտին է մոտենում»: Ըստ Էրդողանի՝ ԵՄ-ն տասնյակ տարիներ անորոշության մեջ է պահում Թուրքիային, և նույն կերպ շարունակել այլևս չի կարելի:
«1963 թվականից սկսած՝ մեզ խաբում են: Մենք շատ բան ունենք տալու Եվրամիությանը։ Գուցե ԵՄ-ն էլ մեզ շատ բան ունի տալու, սակայն եթե շարունակվի նույն տրամաբանությամբ, մեզ մնում է հարցնել մեր 81 մլն ժողովրդին», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նշել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ ժողովուրդը պետք է սովորի հաճախակի հանրաքվեներին՝ օրինակ բերելով, որ եվրոպական մի շարք երկրներում «տարվա մեջ 2-3 հանրաքվե են տեղավորում»:
Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, ավելի ուշ՝ 1987-ին, ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը