ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների ընթացքում նրանք «սիրահարվել են» միմյանց։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ես դաժան էի, ինչպես ինքը, սակայն հետո մենք սիրահարվեցինք իրար։ Ոչ իսկականից։ Նա ինձ հրաշալի նամակներ էր գրում»,- հայտնել է Թրամփը՝ ելույթ ունենալով Արևմտյան Վիրջինիայում։
Ամերիկացի նախագահը նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի քարտուղարության, և ամերիկացի մյուս նախագահների նույնպես, զանգերին Հյուսիսային Կորեան անգամ չէր պատասխանում։
«Երբ նրանք (ԱՄՆ) զանգում էին նրանց, նրանք խնդրում էին չզանգել»,- պատմել է Թրամփը և հավելել, որ երբ Օբաման իրեն փոխանցում էր գործերը, ասաց, որ Հյուսիսային Կորեան միակ մեծ խնդիրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը