ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։
Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, իմաստուն և պետականամետ դերակատարությունը։ ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության և հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։ Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը