24 09 2018

Իրանը խոստանում է վրեժ լուծել ԱՄՆ-ից

Իրանը խոստանում է վրեժ լուծել ԱՄՆ-ից

Իրանն ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ կլուծի Ահվազի ահաբեկչության հետևանքով իր քաղաքացիների մահվան համար։ Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը։

«Դուք արդեն տեսել եք մեր վրեժը․․․Կտեսնեք, մեր պատասխանը կլինի դաժան և կործանարար, և դուք կզղջաք ձեր արածի համար»,- ասել է նա զոհերի հուղարկավորության արարողության ժամանակ։

Ահվազում 25 մարդու մահվան մեջ Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ի դաշնակիցներին Պարսից ծոցում։ Ինչպես հաղորդել է գործակալությունը, մեղադրանքներն ուղղված են առաջին հերթին Սաուդյան Արաբիային, որն Իրանում, Եմենում, Լիբանանում և Սիրիայում աջակցում է ընդդիմադիր ուժերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին իրանական Ահվազ քաղաքում ահաբեկչություն տեղի ունեցավ։ 4 անհայտ անձինք կրակ են բացել ռազմական զորահանդեսի ժամանակ։ Տուժել է առնվազն 70 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ