Իրանի հարավում՝ Ահվազ քաղաքում, զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Press TV հեռուստաընկերությանը։
Ինչպես հայտնել է հեռուստաընկերությունը, անհայտ անձինք կրակել են զորահանդեսի ժամանակ: Կա մի քանի զոհ, նրանց թիվը չի հստակեցվում: Իրանական Թասնիմ գործակալությունը, սակայն, նշում է, որ մահացել է առնվազն 8 մարդ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ:
Նշվում է, որ կա 7-ից 20 վիրավոր: Սպանվել է 2 գրոհային:
Սեպտեմբերի 22-ին Սրբազան պաշտպանության շաբաթվան նվիրված զորահանդեսներ են անցկացվում Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում։ Դրանք հիշատակի միջոցառումներ են՝ նվիրված 1980-1988թթ․ տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին:
اولین تصاویر از حمله تروريستی به مراسم رژه نیروهای مسلح در اهواز pic.twitter.com/j1PFsjzwSl
— خبرگزاری ایسنا (@isna_farsi) 22 сентября 2018 г.
تصاویری از حمله تروریستی به رژه نیروهای مسلح در اهوازhttps://t.co/Y8KIdxlpE4 pic.twitter.com/Qt0NPsXyVx
— خبرگزاری ایسنا (@isna_farsi) 22 сентября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը