24 09 2018

Սովետական Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կրճատվել է. քաղաքագետ

Սովետական Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կրճատվել է. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընտրություններում ինձ ամենաշատը մասնակիցների թիվն էր հետաքրքրում: Հիմա տեսնենք, թե ինչ է ստացվում:

Ըստ Գելափի սոցհարցման ընտրություններին պատրաստ են եղել մասնակցել 85%: Այդ թիվը կեղծելու որևէ շահադիտական նպատակ Գելափ անվան տակ հանդես եկող կազմակերպությունը դժվար թե ունենար` իմաստ չկա: Ենթադրենք մի 10% -ը մտափոխվել է ու ընտրություններին մասնակցել է 75%:

Մասնակցել է մոտ 370 հազար մարդ: 100% ստացվում է 493 000 մարդ: Սա ընտրողների քանակն է` 18 տարեկանից բարձր մարդկանց մոտավոր թիվը: Գումարենք 200 հազար մարդ` մինչև 18 տարեկանները (մեծ թիվ ենք գումարում), ստացվում է մոտ 700 000 մարդ:

Մոտ 50 հազար էլ գումարենք ռեգիոներից եկած Երևանում ապրողներին և սովորողներին, որոնք գրանցում չունեն, ստանում ենք 750 000 մարդ:

Ենթադրենք՝ Երևանում ապրում է բնակչության 50%, ստանում ենք Հայաստանի իրական բնակչության թիվը` մոտ 1.5 միլիոն, 100 000 էլ գումարենք հենց այնպես, ստացվում է 1,6 միլիոն: Այսինքն Սովետական Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կրճատվել է, չհաշված բնական աճը, որը պետք է գումարվեր:

1950-ականներին Հայաստանի բնական աճը ամենաբարձր էր սովատական հանրապետությունների մեջ, այդ թվում Միջին Ասիան ու Ադրբեջանը:

Սա այս հարցում դելիտանտի հաշվարկ է, հետաքրքիր կլինի լսել մասնագետների կարծիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ