ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի ապրիլյան իրադարձություններն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»:
«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտնել է Գուտերեշը ֆեյսբուքյան տիրույթում հարցերի պատասխանելիս:
Գուտերեշի խոսքով՝ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները կարող են համախմբվել և ցույց տալ, որ ժողովրդավարության, ազատության, քաղաքացիական իրավունքի կարևորության աստիճանը մեր հանրույթների համար շատ բարձր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը