16 09 2018

Դժվար է ասել, թե երբ և ինչպես կվերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում․ Մալաշենկո․ 168.am

Դժվար է ասել, թե երբ և ինչպես կվերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում․ Մալաշենկո․ 168.am

«Մտավախություններ ունի ինչպես՝ Մոսկվան, այնպես էլ՝ Երևանը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկային

Այսօր, ըստ Ալեքսեյ Մալաշենկոյի, տեղի է ունենում այն, որ ՀՀ իշխանություններն արդարադատություն իրականացնելու ընթացքում հետապնդում են նախկին իշխանության ներկայացուցիչներին, ում հետ Ռուսաստանն արդյունավետորեն աշխատել է երկար ժամանակ։ Սա, Մալաշենկոյի գնահատմամբ՝ չի կարող մտահոգիչ չլինել Մոսկվայի համար։ Նրա կարծիքով, խնդրի ընդհանուր ձևակերպումը դա է՝ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն կա անկանխատեսելիություն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ու գործողությունները հակասում են։

«Բնականաբար, անհանգստություն և մտավախություններ կան Մոսկվայում, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ անկայունացնում է իրադրությունը հենց Հայաստանում։ Այսինքն՝ սա է պաշտոնական մեկնաբանությունը։ Ակնհայտորեն մտահոգություններ կան Հայաստանում։ Պատահական չեն հաճախակի հանդիպումները, ՀՀ իշխանությունների մեկնաբանությունները, որ հարաբերությունները շատ լավ են, խնդիրներ չկան, Սիրիայում իրականացվելիք առաքելությունը ևս միտված է հարաբերություններում դրական մթնոլորտը վերականգնելուն։

Սակայն խնդիրներ կան, դրանք վերաբերում են ինչպես՝ ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններին, ներքին զարգացումներին, որոնց վերաբերյալ կողմերն ակնհայտ տարաձայնություններ ունեն քրեական գործի վերաբերյալ, որը կապված է նախկին նախագահի ու պաշտպանության նախկին նախարարի հետ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է։ Կարծում եմ՝ վերջին հանդիպումը չվերացրեց կողմերի բոլոր մտահոգությունները, և դժվար է ասել, թե երբ և ինչպես կերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ