01 09 2018

Ադրբեջանը Ռուսաստանից 5 մլրդ դոլարի զենք է գնել․ Ալիև

Ադրբեջանը Ռուսաստանից 5 մլրդ դոլարի զենք է գնել․ Ալիև

Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման վերաբերյալ արդեն իսկ իրագործված պայմանագրերը 5 միլիարդ դոլար են գնահատվում, և այդ թիվը կշարունակի աճել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։

«Մենք այսօր նաև քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հետագա համագործակցությունը։ Այն արդեն ունի մեծ ավանդույթներ։ Պայմանագրերը, որոնք իրագործվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ռազմական նշանակության արտադրանքը, որն Ադրբեջանը գնել է Ռուսաստանի Դաշնությունից, գերազանցում է 5 միլիարդ դոլարը և աճելու միտում ունի, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներում ռազմական արտադրանքի համաշխարհային ամենակարևոր արտադրողը և մատակարարն է»,- նշել է Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի մեկին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ