01 09 2018

Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս, գրում է ТАСС-ը։ 

«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասին կարծիքներ ենք փոխանակել։ Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի ողջ հնարավոր աջակցությունը տրամադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ