31 08 2018

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները սեպտեմբերին կհանդիպեն

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները սեպտեմբերին կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, գրում է Interfax.az-ը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հաջիևը հաղորդել է, որ նախարարների առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել:

«Հերթական հանիպմանը օրակարգում կլինի ԼՂ հակամարտության կարգավորումն ինտենսիվացնելու հարցը` բանակցային սեղանին առկա օրակարգի հիմա վրա»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ