27 08 2018

«Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով

«Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Այս մասին այսօր հրավիրած հավաքին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

««Լույս» դաշինքը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում մեր թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդ համարում՝ Անի Խաչատրյանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք Երևանն արդար կառավարելու հայտ են ներկայացրել և ակնկալում են երևանցիների աջակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ