Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ժամանակին ինքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այլ թեկնածու էր առաջարկել, ինչը մերժվել էր կազմակերպության այլ անդամների կողմից՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի։
«Մենք ժամանակին այլ թեկնածուների էինք առաջարկել։ Այն ժամանակ մեզ չլսեցին։ Այսօր եկանք նրան, որ բոլորն են խոստովանում՝ Լուկաշենկոն ճիշտ էր, երբ քննարկում էր այդ թեման»,- նշել է Բելառուսի նախագահը «Беларусь 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է Սոչիում օգոստոսի 22-ին՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի խորությամբ նայեցինք այդ խնդրին։ Քնարկեցինք ՀԱՊԿ-ում մեր համատեղ գործողությունները և այն խնդիրները, որոնք այսօր կան նույն ՀԱՊԿ-ում, և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- ասել է Լուկաշենկոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը