31 07 2018

ԱՄՆ-ն ու Իրանը հանդիպման իրենց պայմաններն են առաջ քաշում

ԱՄՆ-ն ու Իրանը հանդիպման իրենց պայմաններն են առաջ քաշում

ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գրծարքին, որպեսզի երկու երկրների միջև բանակցությունները վերսկսվեն: Այս մասին հայտնել է Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբուտալեբին թվիթերյան իր էջում:

«Իրանի իրավունքների հարգում, թշնամության հաղթահարում, վերադարձ միջուկային գործարքին վերադարձ. սրանք են այն քայլերը, որոնք կարող են ընդունվել, որպեսզի ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունը շարունակվի»,- գրել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր հերթին նշել է, որ եթե իրանցիները ցանկանան, ինքը պատրաստ է հանդիպել: Այս մասին հաղորում է ТАСС-ը: Դոնալդ Թրամփի խոսքով` ինքը պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների, եթե նա նման մտադրություն ունենա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ