«Երկու-երեք անգամ նախագահ Քոչարյանը և մեր գրասենյակը պարզաբանումներ ենք տվել Մարտի 1-ի հետ կապված: Միայն այն պատճառով չէ, որ մենք վստահ ենք եղել՝ ողջամիտ մարդիկ կհասկանան: Նաև նրա համար ենք քիչ խոսել, որ մենք վստահ ենք՝ որևէ մեղք չենք գործել: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացում չի ունեցել և չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել: Ես չեմ կասկածում, որ մենք ապացուցելու ենք իր անմեղությունը, նա հայտնվելու է ազատության մեջ, հույս ունեմ՝ շատ շուտով, և նա մեծ ասելիք ունի քաղաքականութնա մեջ»,- մամուլի սուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը