11 10 2024

Ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ, որ չմտածեք, թե վախեցել եմ դատարան գալուց․ Ռոբերտ Քոչարյան



 

«Այնուամենայնիվ, ես պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում, ես կխնդրեի դատարանի քարտուղարը շտկի այն սխալը, որ արել է։ Ես նաև զեկուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին»,- դատական նիստի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորն ասաց, որ այդ փուլին դեռ կհասնեն։

«Շատ կներեք, ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության՝ ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, չմտածելու, որ ես կարող է՝ վախեցել եմ դատարան գալուց։ Վերջին քանի տարիներին դատարանների հետ շփվում եմ։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ դահլիճի մյուս մասում։ Համոզված եմ՝ դուք էլ եք գիտակցում, որ այստեղ խնդիր կա։ Եվ խնդրում եմ շտկվի այդ սխալը»։

Դատավորն ասաց, որ դատարանն այդ մասին հանգամանալից պարզաբանում կտա։

«Երբ շտկեն, ես հետ կգամ այստեղ»,- ասաց երկրորդ նախագահը։ «Ես կարող եմ ընդհանրապես լքել այս դահլիճը։ Այս քրեական հետապնդումը սկսել է շատ լուրջ խախտումներով, ուղղակի բռնաբարվում է օրենքը։ Հիմա վերսկսելը գոնե արեք այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»։

Ռոբերտ Քոչարյանը պաշտպանական կողմից անցավ դեպի դահլիճի խորքը և նստեց որդու՝ Լևոն Քոչարյանի կողքին։

Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։ 

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրեց վերաորակավորել մեղադրանքը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ