Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Հայտնում են Արարատի մարզպետարանից:
«Մեծ վշտով տեղեկացանք, որ օրերս Արարատի մարզի Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում աղջկա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետև՝ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին»։
Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու և ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը