Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Կինջալ» նորագույն գերձայնային հրթիռների ուսումնավարժական արձակումների կադրերը: Այս մասին հայտնում է РБК-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՄիԳ-31 կործանիչը թռչում ռազմական օդակայանի վրայով, իսկ հետո իրականացնում «Կինջալ» հրթիռի արձակումը։
Ինչպես հաղորդվում է, վարժանքների ժամանակ ուսումնասիրվել են «Կինջալ» հրթիռային համալիրների և հեռահար հրթիռ-կրիչներ Տու-22Մ3 ռմբակոծիչների համատեղ կիրառման հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը