Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար Ֆինլանդիան մոտ 10 միլիոն եվրո է ծախսել: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրի վարչապետի խոսքով՝ Հելսինկիում բանակցությունների կազմակերպման համար արված ծախսերի ծավալը դեռևս հաշվարկվում է և հայտնի կլինի ավելի ուշ:
«Դա արժեր անել», - հայտնել է վարչապետ Սիպիլը: Ավելի վաղ նա նշել էր՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի կազմակերպումը դրականորեն կանդրադառնա երկրի կերպարի վրա: «Մենք հետևողականորեն աջակցում ենք և կողմ ենք միջազգային քաղաքականության մեջ երկխոսությանը: Ահա թե ինչու է կարևոր, որ մենք ևս միջնորդ լինենք ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև», -նշել էր Սիպիլը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը