Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզը և Ուիլյամը հրաժարվել են հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունում էր ԱՄՆ նախագահին: Այս մասին հայտնում է Times-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, Մեծ Բրիտանիայի թագուհին սովորաբար միայնակ ընդունելություններ չի անում, և նրան ուղեկցում է թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը:
Աղբյուրը հաղորդել է, որ Չարլզը և Ուիլյամը «պարզապես հրաժարվել են ողջունել» Թրամփին հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ մինչ թագուհին ընդունում էր Թրամփին, արքայազն Չարլզը ներկա է եղել Գլոստերշիրի կոմսության ոստիկանության հետ կազմակերպված միջոցառմանը, իսկ Ուիլյամը մասնակցել է բարեգործական ացիային, որտեղ պոլո է խաղացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը