15 07 2018

ՀՀԿ-ն ևս Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

ՀՀԿ-ն ևս Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն խմբակցության հայտարարության մեջ։

«Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ելք» դաշինքը ևս հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրելու: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ