Արցախի հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ճանաչողական հանդիպումը: Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության տեքստում:
«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը