«Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար կարևոր է ամենօրյա լարվածությունը պահել, բայց դա չի կարելի անել այդ գնով: Ես կարծում եմ, որ դաշատ լուրջ հարված էր թե բացահայտումներին, թե նպատակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել:
Խոսքը ՔՕ 300.1 հոդվածն է:
«Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է սահմանադրությունը, անթույլատրելի է: Ես ցավով եմ դա նշում և հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմիններն առավել աչալուրջ կինեն իրենց աշխատանքին, որովհետև նման սխալներով նրանք արժեզրկում ենք իրենց շատ կարևոր աշխատանքը»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ հայտարարության մեջ կան նաև քաղաքական ձևակերպումներ, որոնց անդրադարձել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը