Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին: Նա ասաց, որ քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, պաշտոնը ժամանակի առումով խանգարում էր կատարելու այդ առաքելությունը:
Նշենք նաև, որ Պետնախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր 2017թ. սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ 10 տարի Արցախի վարչապետն էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը