11 06 2018

Բելառուսական «Պոլոնեզ»-ները հասել են Բաքու

Բելառուսական «Պոլոնեզ»-ները հասել են Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նոր զորամասի բացման արարողությանը, որի ժամանակ ծանոթացել է նոր ձեռք բերված սպառազինությունների տեսակներին:

Ադրբեջանական Turan գործակալությունը հայտնում է, որ դրանց թվում են բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Նշենք, որ Ադրբեջանի Պն ղեկավարը նախապես այցելել է Մինսկ և ծանոթացել «Պոլոնեզների» արտադրության տեխնոլոգիային:

«Պոլոնեզ» ծրագրի իրագործումը սկսվել է 2012-ից՝ Բելառուսին «Իսկանդեր» համակարգերի մատակարարման շուրջ Մոսկվայի և Մինսկի միջև ծագած տարաձայնությունների ֆոնին: Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ստեղծել սեփական համակարգը, որը չի զիջում «Իսկանդերին»:

Նշենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Բելառուսը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո, որ զենք է վաճառում ադրբեջանցիներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ