30 05 2018

Չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից. Հակոբ Հակոբյան



Չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Այս մասին մայիսի 30-ին լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

Հարցին՝ հնաարվո՞ր է, որ խմբակցությունը լքի, եթե եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, նորընտիր պատգամավորն ասաց. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»: Հակոբյանն ասաց, թե երբեք խորհրդարանում սեփական բիզնես շահը չի ներկայացրել: Այժմ էլ բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, նոր եկել խորհրդարան:

Հիշեցնենք, որ Հակոբ հակոբյանը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերն է, նախորդ երկու գումարումների պտգամավոր է եղել: Վերջին անգամ պատգամավորական մանդատ ստացավ օրերս՝ մանդատը վայր դրած Գրիգոր Ավալյանի փոխարեն: Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ