Պատասխանելով լրագրողների հարցին, թե որն է իր պաշտոնափոխության պատճառը, Պաշտպանության նախարարության զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ասաց. «Պարոն վարչապետն ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերն ու պատճառները, ես բավարարված եմ և գտնում եմ, որ ճիշտ է կատարել»։ Լրագրողների ճշտող հարցին ևս նույն պատասխանը տվեց. ներկայացրել է հիմքերը, և դրանք իրեն լրիվ բավարարել են:
Ինչ վերաբերում է ԳՇ նոր պետ Արտակ Դավթյանին, Մովսես Հակոբյանն ասաց, թե գրագետ սպա է, որին պետք է աջակցել արագ իր լիազորություններն ընկալելու և աշխատելու համար:
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը ԳՇ պետի պաշտոնից ազատվել էր և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ: Նրա փոխարեն շտաբի պետ նշանակվեց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, որին ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը բնութագրեց որպես «ամենաանպատրաստ մարդ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը