Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ մայիսի 24-ի նիստի մեկնարկին:
Վարչապետն ասաց, որ Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու առաջարկով դիմել է նախագահին:
Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։
Որոշումը, ըստ վարչապետի, կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում:
Վարչապետն ասաց, որ ԳՇ պետի ազատումը և նոր նշանակումը կլինի մայիսի 24-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը