25 05 2018

ՊՆ նախկին փոխնախարարն անհանգստացել է ՊՆ ԶՈւ շտաբի պետի նշանակման համար

ՊՆ նախկին փոխնախարարն անհանգստացել է ՊՆ ԶՈւ շտաբի պետի նշանակման համար

Արցախի նախագահի խորհրդական, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը՝ նշելով.

«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ Գլխավոր Շտաբի պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։

Անկեղծ անհանգիստ եմ»։

Հիշեցնենք, որ ՊՆ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին Մովսես Հակոբյանին փոխարինելու է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ