Վարչապետի հրամանով Արտակ Դավթյան նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նոր պետ:
Արտակ Դավթյանը 48 տարեկան է, ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Մասնակցել է Արցախյան պատերազմին:
Եղել է բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2009-2017թթ. Եղել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը փոխարինում է Մովսես Հակոբյանին, որը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը