ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչով է զբաղվելու հետագայում, ինչպես նաև խնդրեցին մեկնաբանել իր քայլը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը չի կատարի կուսակցության որոշումը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը պահանջեց վայր դնել պատգամավորի մանդատը:
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ Աղվան Վարդանյանը հեռացվի կուսակցությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը