01 05 2018

Դաշնակցությունն Աղվան Վարդանյանից պահանջում է վայր դնել պատգամավորի մանդատը

Դաշնակցությունն Աղվան Վարդանյանից պահանջում է վայր դնել պատգամավորի մանդատը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Նշենք, որ ԱԺ հատուկ նիստում Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեմնածությանը, չնայած որ ՀՅԴ-ն որոշել է կողմ քվեարկել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ