03 05 2018

Չի բացառվում, որ Աղվան Վարդանյանը նաև կուսակցությունից հեռացվի. Արմեն Ռուստամյան



«Աղվան Վարդանյանի հետ կապված ՀՅԴ-ի դիրքորոշումը շատ հստակ է. նա պետք է վայր դնի իր մանդատը և արել է դա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նաև չբացառեց, որ Աղվան Վարդանյանը հեռացվի կուսակցությունից: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե պատգամավորի հրաժարականը պահանջելը հակասահմանադրական է, ասաց, որ խոսքը Դաշնակցության մասին է, որտեղ կա կարգապահական պատասխանատվության աստիճան:

ՀՅԴ ֆրակցիայի ղեկավարը պատասխանեց այլ հարցերի ևս:

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ, հայտարարեց, որ չնայած ՀՅԴ-ն որոշել է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց ինքը չի ենթարկվի կուսակցության որոշմանը: Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն տարածեց՝ Աղվան Վարդանյանին կոչ անելով վայր դնել պատգամավորկան մանդատը: 

Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ