01 05 2018

Արման Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց տարիներ առաջ գրած հոդվածը



«Յուրաքանչյուր կառավարման համակարգ ունի իր տրամադրությունը, փիլիոփայությունը, դրանց հակառակ արված ցանկացած քայլ բերում է ծանր հետևանքների: Հարկադրանքը և դրա ցանկացած դրսևորում համակարգային են և կործանարար:

Կառավարման պառլամենտական ձևի պայմաններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի: Պառլամենտը արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն: Ի հեճուկս բոլոր չկամեցողների՝ իշխող մեծամասնությունն առավել քան միասնական է: Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը կազմավորել է պառլամենտական մեծամասնություն:

«Քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է» ձևակերպումը կեղծ կատեգորիա է»,- ԱԺ հատուկ նիստում ելույթ ունենալով՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը: Արման Սաղաթելյանն իր հետ բերել էր Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը և մեջբերում արեց, որը Փաշինյանը մայիսի 1-ի նիստում հերքում էր:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ